ՀՀ  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է հոկտեմբերի  8-ից 9-ը Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում կայացած «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին եւ Աֆրիկյան տնտեսական համաժողովին։ Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 ընկերություններ 15 երկրներից։

Ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաեւ ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵՏՄ եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին առնչվող հարցեր։ Կարեւորվել է ԵՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրեր արտահանման մեծ հնարավորությունը։