Առաջիկա տասնյակ տարիներին ամառային ուժեղ շոգը սովորական կդառնա ավելի ու ավելի մեծ տարածքների համար, հայտնում է Planet- today-ը։

Ջերմոցային գազերի նույնիսկ չափավոր արտանետումների դեպքում մենք արդեն առաջիկա տասնամյակներում կտեսնենք տապի մատնված տարածքների ընդլայնում (ավելի քան 50 տոկոսով)։ Եթե ջերմոցային գազերի արտանետումները լինեն բարձր մակարդակի վրա (ամենահավանական սցենարը), ապա շոգի մատնված տարածքները կավելանան 80 տոկոսով։ Կլիմայի փոփոխության առավել անբարենպաստ սցենարների դեպքում ամառվա շոգը կսպառնա էլ ավելի մեծ տարածքների։

«Շոգի ալիքները կստիպեն տառապել հսկայական թվով մարդկանց։ Այդ խնդիրը ավել ու ավելի կլրջանա, այդ պատճառով մեզ արդեն այժմ պետք է սկսել մտածել դրա լուծման տարբերակների մասին։ Որովհետեւ ամեն ինչ ինքնահոսի թողնելու դեպքում այդ շոգը ոչ միայն կավելացնի մահացության դեպքերը զանազան հիվանդություններից, այլեւ էլեկտրաէներգիայի ծախսի էական աճի խթան կհանդիսանա։ Շոգի ամենասրված ժամանակաշրջանում գոյություն ունեցող էլեկտրացանցերը կարող են չդիմանալ ծանրաբեռնվածությանը, այդ իսկ պատճառով ճգնաժամային իրավիճակներին պետք է հիմա պատրաստվել»,- ասում է Մեն նահանգի համալսարանի պրոֆեսոր Բրեդ Լայոնը։

Այսպիսով, գլոբալ տաքացումը մեզ բավական տխուր ապագա է խոստանում։ Բայց կան դրա հետ կապված նաեւ այլ լուրջ խնդիրներ, օրինակ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը։