Science ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, յուրաքանչյուր հինգերորդ կենդանին, որ քայլում է գետնի վրայով կամ սավառնում է երկնքում, միջազգային մասշտաբով վաճառվում է, հայտնում է Nat- geo-ն։

Գիտնականները հաշվել են կենդանիների 5579 տեսակ, որոնք առեւտրի առարկա են հանդիսանում։ Բացի այդ, փորձագետների գնահատականներով, եւս 3196 տեսակ կարող է ապագայում վաճառքի առարկա դառնալ։

Հետազոտության հեղինակներն ասում են, որ իրենք կենտրոնացել են միայն որոշակի տեսակների վրա, որոնց մասին եղել են հասանելի, համաձայնեցված տվյալներ, այդ պատճառով որոշ հայտնի կենդանիներ, այդ թվում՝ ձկները, կրիաներն, ու կոկորդիլոսները, հաշվառված չեն։

Գիտնականները պնդում են, որ մշակվեն ակտիվ ռազմավարություններ, որոնց թվում անհետացող տեսակների ստուգողական ցուցակի կազմում, անօրինական ներկրումը հայտնաբերելու լավագույն մեխանիզմների ստեղծում, ինչպես նաեւ տեսակների պահպանման խնդրին տեղի բնակչության ներգրավում։

«Բնակության վայրի կորուստը, կլիմայի աղտոտվածությունը եւ փոփոխությունը բնության վրա բացասաբար են ազդում, սակայն կենդանիների առեւտուրը կարգավորվում է պահանջարկով եւ առաջարկով։ Հնարավոր է՝ 10 տարի առաջ եղել է մի տեսակ, որը հատուկ հետաքրքրություն չի առաջացրել եւ տեսադաշտից դուրս է մնացել, սակայն այժմ այն գտնվում է անհետացման եզրին»,- ասել է հետազոտության համահեղինակ Բրեդ Շեֆերսը։