Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, ծեծի՝ 4, սպանության սպառնալիքի՝ 3, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության եւ առեւտրային կաշառքի՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, գույքն անզգուշությամբ վնասելու եւ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած եւ 3 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: