ԴՆԹ-ի հանրահայտ թեսթերը անհանգստացնում են թուրքերին եւ խարխլում «թրքականության» հանդեպ նրանց հավատը, քանի որ շատերը հայտնաբերում են, որ ոչ թե հազարամյակներ առաջ Կենտրոնական Ասիայից ներթափանցած սելջուկների եւ օսմանների սերունդ են, այլ հանդիսանում են անհիշելի ժամանակներից Թուրքիայում բնակվող ժողովուրդների մաս, հաղորդում է Ahva-ը։

Նույնականացումը հիմնական խնդիրն է եղել Թուրքիայում, քանի որ հանրապետությունը 1923-ին ստեղծվել է բազմաէթնիկ, բազմամշակույթ եւ բազմալեզու Օսմանյան կայսրության մոխիրներից, երբ նոր ազգայնական ղեկավարները փորձում էին ամրապնդել միասնական «թուրքական նույնականությունը»։ Մինչեւ 2008 թվականը թուրքական քաղաքացիների հանդեպ զրպարտությունը պատժվում էր երկու տարվա ազատազրկմամբ։ Ներկայումս օրենքը փոփոխվել է, «թրքականություն» բառը փոխել են «թուրքական ազգությամբ»։ 

Այնպիսի հարցերը, ինչպես 1915-ի ցեղասպանությունից հետո հայերի վերապրելը, հազարավոր հույների եւ հրեաների, ինչպես նաեւ միլիոնավոր քրդերի առկայությունը նոր հանրապետությունում անտեսվում էին փոքրամասնություններին իրենց ձուլելու հաճախ կոշտ փորձերի, կամ ճնշման ազդեցությամբ երկիրը լքել ստիպելու հետեւանքով։

ԴՆԹ-ի թեսթեր անելը Թուրքիայում արգելված է, բայց շատ թուրքեր դա անում են արտասահմանյան լաբորատորիաների միջոցով եւ ստանում են տվյալներ իրենց էթնիկ արմատների մասին։

Դիզայներ Գյուլ Չելիկն ասել է, որ իր թեսթը ցույց է տվել, որ ինքը մոնղոլների, իտալացիների, հրեաների, հույների եւ հայերի ժառանգ է։ Հյուսիսարեւելյան Բայբուրտ նայանգում ապրող իր ընտանիքը հրաժարվել է դրան հավատալ։

Մինչդեռ մինչեւ մեկուկես կյանքեր խլած Հայոց ցեղասպանությունը Բայբուրտում՝ այն ժամանակվա Էրզրում նահանգում կար համեմատաբար բազմաքանակ հայ բնակչություն։

Պատմությունն ասում է, որ երբ զանգվածային սպանություններն ու տեղահանումները թափ են հավաքել, շատ երիտասարդ հայուհիների փրկելու համար ամուսնացրել են տեղի թուրքերի կամ քրդերի հետ։ Նրանք փոխել են իրենց հավատը եւ թաքցրել իրենց արմատները։

Ի տարբերություն իր ազգականների, Չելիկը ողջունել է ԴՆԹ-ի թեսթի արդյունքները։ Դրա շնորհիվ նա նույնիսկ կապ է հաստատել իր հեռավոր իտալացի ազգականի հետ։

Չելիկն ասել է, թե անալիզի արդյունքում պարզվել է, որ իր ամուսինը հրեաների ժառանգ է։ Նա իր ընտանիքում այդ մասին ոչինչ չի լսել։ Նա չունի հրեա ազգականներ եւ դաստիարակվել է որպես մահմեդական։