Ռուսաստանը Սիրիայում բոլոր կողմերին զսպվածության եւ հետագա քայլերի մանրակրկիտ կշռադատման կոչ է անում, քանի որ ոչնինչ չի կարող խոչընդոտել Սիրիայում քաղաքական կարգավորմանն ու սահմանադրական կոմիտեի նիստի անցկացմանը: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները:

«Ըմբռնումով ենք մոտենում իր ազգային անվտանգության պաշտպանության համար Անկարայի անհանգստությանը, սակայն կան միջազգային իրավական նորմեր, որոնք ընկած են Սիրիայում խաղաղության վերականգնման եւ ահաբեկիչների դեմ պայքարի հարցերով համատեղ ջանքերի հիմքում: Հաշվի առնելով ռազմական գործողությունների սկիզբը, կարեւոր ենք համարում կողմերի զսպվածությունը, հետագա քայլերը մանրակրկիտ կշռադատելը՝ վնաս չհասցնելով քաղաքական գործընթացին»,- ասել է Ուշակովը՝ նշելով, որ «անփույթ գործողությունները չպետք է խոչընդոտեն սահմանադրական կոմիտեի նիստի շուտափույթ անցկացմանը»: