Համացանցի հասանելիություն ունի Երկրի բնակչության միայն կեսը: Այս մասին №2 համացանցային կառավարման ֆորումի քննարկումների ժամանակ հայտարարել է ICANN ընկերության նախագահ Յորան Մարբին: Նրա խոսքով՝ ինտերնետ կապի զարգացման հարցում աշխատանքի միայն մի մասն է կատարվել, դեռ շատ անելիքներ կան:

«Մենք հասել ենք մոլորակի բնակչության միայն կեսի համար համացանցային ապահովմանը, ընդ որում, երկրորդ կեսի համար կապի ապահովումն ավելի բարդ կլինի»,- հայտարարել է Մարբին: Այդ համատեքստում, նրա խոսքով, լոկալ համացանցի ձեւավորման գաղափարը մեծ ճանաչվածություն է ձեռք բերում:

«Մենք սովոր ենք համացանցը դիտարկել որպես ինչ-որ գլոբալ երեւույթ, սակայն համացանցը մեծ հաշվով լոկալ նշանակություն ունի: Դա ընկերների հետ շփման, հարազատ լեզվով տեղեկատվություն կամ գիտելիք ստանալու միջոց է»,- նշել է Մարբին:

«Կարելի է փոխել համացանցի ֆունկցիաները, այն կարող է նաեւ լոկալ լինել: Եվ նման զարգացման դեպքում հնարավոր կլինի բոլոր համար ապահովեն տեղեկատվական լիարժեք հավասարությունը»,- եզրափակել է նա: