Գորտերն ու դոդոշները բազմաթիվ գիշատիչների կեր են դառնում։ Նրանց որսում են ձկները, սալամանդրները, օձերը, ջրարջերը, ժանտաքիսները, կզաքիսները, ձկնկուլները, բազեները եւ ֆաունայի այլ ներկայացուցիչներ։ Այդ վտանգների հանդեպ բազմադրյան դիմակայությունները գորտերին սովորեցրել են ամբողջ ուժով պաշտպանվել։ Նրանցից ոմանք նույնիսկ ձվի մեջ ունակ են որսալ թշնամու ներկայության վիբրացիաները, նրանք ժամանակից շուտ են ծնվում, որպեսզի ճարպկություն ձեռք բերեն եւ խուսափեն գիշատիչներից, հայտնում է Nat-geo-ն։

Մեծահասակ անպոչ ցամաքային գորտերը նույնիսկ կարող են թունավոր լինել, սակայն դա էլ չի խանգարում ցանկացողներին վայելել նրանց համը։ Վերջապես եւս մեկ մեխանիզմ, որը կարող է գորտին պաշտպանել մեռնելուց՝ դա փչվելու ունակությունն է։Գիշատիչը կարող է սխալ գնահատել զոհի չափերը եւ նահանջել, կամ պարզապես չկարողանալ նրան կուլ տալ։

Ճիշտ է, դա ոչ միշտ է օգնում։ Զբոսաշրջիկները նկարահանել են, թե ինչպես է գորտը փորձում ազատվել օձի բերանից։ Նրանց աչքի առջեւ դաժան պայքար է տեղի ունեցել՝ գորտը բղավել է, փչվել եւ համարյա դուրս պրծել գիշատչի բերանից, սակայն սողունը ամեն անգամ վստահ հափշտակել է նրան՝ բռնելով թաթերից մեկը եւ քաշելով դեպի իր բերանը։ Վերջապես զոհը դադարել է դիմադրել, եւ օձը սկսել է նրան ուտել։