Կալիֆոռնիայի նահանգապետ Դեւին Նյուսոմը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը փակել Գլենդելի համայնքի քոլեջը։

Օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյի կողմից, որը նախկինում առաջարկել էր բյուջեում ներառել նախ 500 000 դոլարի գրանտ՝ Հայոց ցեղասպանությունը դպրոցներում ուսուցանելու համար, երկրորդ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների համար կրթաթոշակ՝ Գասթինգսի համալսարանի Իրավունքի քոլեջում սովորելու համար, երրորդ՝ 500 000 դոլար՝ Գլենդելի համայնքի քոլեջի համար, որպեսզի փոխհատուցվի այն ապրիլի 24-ին փակելու ծախսերը։ Պորտանտինոն օրինագիծը ստորագրելու համար շնորհակալություն է հայտնել նահանգապետին։