Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանի ժամանակով 15:20-ի սահմաններում, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» հայկական ընկերության կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել՝ առանց հենասարքերի:

Քաղավիացիայի լրատվական ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերանորոգման: Օդանավում եղել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: