Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, առավոտյան 8:40-ին, պետք է իրականցվեր Երեւան-Շարմ էլ Շեյխ չվերթը, սակայն մինչեւ հիմա պարբերաբար հետաձգվում է, այս պահին ուղեւորները օդանավակայանում են եւ չգիտեն՝ երբ կիրականացվի չվերթը։ NEWS.am-ի հետ զրույցում ուղեւորներից Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ ժամը 6։00-ից սպասել են չվերթին.

«Հիմա եկել ենք տուն, արդեն անհույս վիճակ է։ Մեզ ասում են, որ խնդիրը տեխնիկական է, այդ է պատճառը, որ հետաձգվում է եւս 2 ժամ, եւս 3 ժամ, եւ այսպես մենք սպասում ենք։ Առավոտից այնքան սպասեցինք, որ հիմա թողել, եկել ենք տուն։ Մենք 1 օր կորցրինք, հյուրանոց էինք ամրագրել, այդքան ծախսեր էինք արել, լրիվ ընկավ ջուրը»։

NEWS.am-ի հետ զրույցում տուրիստական ընկերություններից մեկի աշխատակիցը հայտնեց, որ Հայաստանի ժամանակով 23։20-ին կիրականացվի Երեւան-Շարմ էլ Շեյխ թռիչքը։