Virgin Orbit-ը հայտարարել է Երկրի ուղեծրից դուրս իր ծրագրերի, այն է՝ Մարս հրթիռ ուղարկելու մասին, հայտնում է Hightech+-ը։

Virgin Orbit-ի ղեկավար Ռիչարդ Բրենսոնի նոր մտադրության դեմքը կրկին մոդիֆիկացված  Boeing 747 ինքնաթիռն է, նույն ինքը Cosmic Girl-ը, որը հարմարեցված է ստրատոսֆերայից, մոտ 10 700 մետր բարձրությունից ոչ մեծ հրթիռների արձակման համար։ Հրթիռը ուղեծիր է բարձրացնում արբանյակներ՝ ամենափոքրերից, որոնք հացի կտորի չափ են, մինչեւ մեծերը՝ սառնարանի չափ, գրում է New Atlas-ը։

Հուլիսին ընկերությունն անցկացրել է LauncherOne հրթիռի առաջին փորձարկումները, այն Հարավային Կալիֆոռնիայի երկնքում արձակվել է Cosmic Girl-ի թեւի վրայից։ Ղեկավարության խոսքերով, Virgin Orbit-ի առաջին կոմերցիոն հաճախորդները 2021թ․ կարող են իրենց հրթիռներն արձակել Երկրի ուղեծիր, սակայն դրանից հետո շուտով կհայտնվի զոնդերն ավելի հեռու ուղարկելու հնարավորություն։

Նոր ծրագիրը մտահղացվել է SatRevolution արբանյակային ընկերության, ինչպես նաեւ լեհական տասնյակ համալսարաններից մի շարք գիտնականների եւ ինժեներների հետ համագործակցությամբ։

Մինչ այժմ Մարս հասել են միայն չորս պետական կազմակերպություններ՝ «Ռոսկոսմոսը», NASA-ն, ESA-ն եւ ISRO-ն։

Նոր կազմակերպությունը նպատակ է դրել նախապատրաստել եւ անցկացնել «դեպի Մարս փոքր արբանյակների արձակման աշխարհում առաջին մասնավոր առաքելությունը»։ Առաջ անցնելով SpaceX-ից՝ Virgin Orbit-ը կդառնա Մարս հասած առաջին մասնավոր ընկերությունը։

SatRevolution-ը, որն արդեն այս տարի ուղարկել է առաջին մասնավոր լեհական արբանյակը Երկրի ուղեծիր, կզբաղվի CubSat դասի ապարատների կառուցմամբ եւ արտադրությամբ։ Այդ ընթացքում Virgin-ը փորձարկման համար կնախապատրաստի իր ուղեծրային հրթիռը։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, հրթիռի առաջին արձակումը դեպի Մարս տեղի կունենա արդեն 2022թ․