Մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրավիճակին։

«Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։

ԱԽ գրասենյակն ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին: Միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով»․- ասված է ԱԽ հայտարարության մեջ։