Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել NBC-ի հաղորդավարուհի Քորթնի Քյուբի ուղիղ եթերի ժամանակ։ Լրագրողուհին պատմելիս է եղել Սիրիա թուրքական զորքերի ներխուժման մասին, երբ կադր է մտել նրա չորսամյա որդին, նա ցանկացել է գրկել մայրիկին, հայտնում է Esquier-ը։

Քյուբը, շարունակելով կարդալ նորությունները, փորձել է մեղմ հեռացնել տղային, սակայն նա չի ենթարկվել։ Արդյունքում հաղորդավարուհին, այնուամենայնիվ, ընդհատել է իր աշխատանքը եւ հեռուստադիտողներից ներողություն խնդրել․ «Կներեք, այստեղ իմ երեխաներն են ուղիղ եթերում»։ Իրավիճակը ճարպկորեն փրկել են եթերի ռեժիսորները՝ էկրանին դնելով Սիրիայի քարտեզը։

Ավելի ուշ Քյուբը պարզաբանել է, որ Սիրիայից շտապ նորությունների պատճառով չի հասցրել իր երկվորյակ որդիներին մանկապարտեզ տանել։