«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ խիստ «էկզոտիկ» պահ է «արձանագրվել»՝ «դուզ» խոսքը հումորով ասելու վարպետ Լուկաշենկոյի կատարմամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ հանդիպման վայրն ու օրը, որոշվել է եւս մեկ արտահերթ նիստ անցկացնել՝ հստակեցնելու՝ ով է լինելու Տիգրան Սարգսյանի փոխարինողը ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնում, ու նաեւ որոշ օրենսդրական նախաձեռնություններ վերջնական տեսքի բերել: Որոշվել է` դեկտեմբերի 20-ին, Սանկտ-Պետերբուրգում, սակայն Վլադիմիր Պուտինն ասել է` այդ օրը КГБ-ի տոնն է, ես պետք է պարգեւներ հանձնեմ, հետո հավելել, որ դեկտեմբերի 19-ին կհանձնի, այսինքն կմասնակցի նիստին:

Նիկոլ Փաշինյանը «պապից ավելի կաթոլիկ» է եղել, առարկելով, թե Հայաստանում նույնպես տոնը տոնվելու է, եւ ինքը նույնպես պետք է պարգեւներ հանձնի: Լուկաշենկոն ասել է. «Էլ ի՞նչ КГБ, ЦРУ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում