«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը սկսել է հաճախ նիստեր գումարել. եթե առաջ ամսական մեկ-երկու անգամ էին հավաքվում, այժմ հանդիպումներն ամենշաբաթյա են դարձել:

«Շաբաթական մեկ օր անպայման նիստ են անում, շաբաթ կարող է լինել՝ նույնիսկ երկու անգամ հանդիպեն: Վարչապետը միշտ չէ, որ ներկա է լինում, բայց ամեն ինչից ու ամեն մեկից ավելի քան տեղեկացված է,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ հավելելով,- Խորհրդարանում նիստեր այլեւս չեն անցկացվի, նախ՝ ԱԺ աշխատակազմն էր ստիպված երկար մնում շենքում, հետո՝ բուռն քննադատության էին արժանանում մյուս խմբակցությունների կողմից, որ եթե այդպես է՝ մենք էլ կարող ենք ԱԺ-ում նիստեր անել ու արտաժամյա վատնել պետական գույքի համար տրամադրվող միջոցները»:

Ինչ վերաբերում է պատգամավորների մասնակցությանը, ապա վերջին մի քանի նիստերին որոշ պատգամավորներ բացակայում են: Նրանք հիմնականում այն մարդիկ են, որ դեմ են «Ամուլսարի» շահագործմանը կամ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը. «Հիմա թե վարչապետն ինքն է ասել՝ չգաք նիստերին, թե այդ պատգամավորներն իրենք են բոյկոտում, չենք կարող ասել։ Բայց փաստը, որ վարչապետի ու այդ պատգամավորների միջեւ ընդգծված անջրպետ կա, կասկածից վեր է»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում