Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն արտահայտվել է երկրի ներկայիս առաջնորդ Վլադիմիր Զելենսկու մամուլի մարաթոնի վերաբերյալ: Նրա արձագանքով հոլովակը հրապարակվել է Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում, փոխանցում է Gazeta-ն: 

Նշվում է, որ հոլովակում Պորոշենկոն խոսում է երեք ծրարների առակի իր մեկնության մասին, որը Ուկրաինայի ներկայիս ղեկավարը ստացել է իր նախորդից:

Հաղորդվում է, որ առաջին ուղերձում խորհուրդ էր տրվում ամեն ինչ «բարդել» նախորդի վրա, իսկ երկրորդում՝ պատասխանատվությունն իր վրա վերցնել:

Սակայն երրորդ ծրարի բովանդակության մասին Պորոշենկոն չի խոսել:

«Վլադիմիր Ալեքսանդրովիչ, երկրորդ ծրարը բացեք»,- կատակել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախկին նախագահը Զելենսկուն այս կերպ հանդիմանել է, որ նա իր նախորդներին ժամանակ շատ է հատկացրել, իսկ Պորոշենկո ազգանունը չափազանց հաճախ է արտաբերել:

Նշվում է, որ 3 ծրարների մասին օրիգինալ պատմության մեջ երկրորդ ուղերձում խորհուրդ է տրվում խոստանալ արագ եւ արդյունավետ փոփոխություններ: