Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը երեկ՝ հոկտեմբերի 10–ին արդարացրել է հունվարի 17–ին Երեւանի Ազատության պողոտայի եւ Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության գործով 5 ամբաստանյալներին։

Դատարանի դատավճռով երիտասարդները խուլիգանության հոդվածով արդարացվել են, նրանց արարքը դատարանը որակել է ՀՀ ՔՕ 185 հոդվածով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը), սակայն տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցրել է:

Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, Երեւանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ: