Աբխազիայի միջով երկաթուղու բացման հարց է աստիճանաբար հասունանում: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը։

Նրա խոսքով՝ անհնար ոչինչ չկա, եւ այսօր խողովակաշարի տեսքով նման ճանապարհ կա, որով գազ է մատակարարվում դեպի Հայաստան, ինչից կշահի նաեւ Վրաստանը՝ նույն գներով ռուսական գազ ստանալով:

«Սակայն հարցը բեռնափոխադրումներն են, քանի որ տվյալ երկաթուղով ուղեւորների փոխադրումն ավելի դժվար է»,- նշեց նա: