ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների եւ կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների «Որոնում-2019» զորավարժությանը եւ նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետություն՝ Բարանովիչի է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ՊՆ-ից: