ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությանը եւ նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:

«Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների եւ կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն: