Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները՝ բացել դեպի Եվրոպա դուռը փախստականների առջեւ, եթե ԵՄ-ը Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունը ներխուժում անվանի, միանգամայն անընդունելի են։ Այս մասին լրագրողներին Բրյուսելում ասել է ԵՄ ներկայացուցիչը Լյուքսեմբուրգի ընկերակցության 28 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանն ընդառաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դա (փախստականներին որպես ԵՄ սպառնալիք) օգտագործելը բնավ ընդունելի չէ»,- ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Եվրամիությունը շատ բան է արել, որպեսզի օգնի Թուրքիային փախստականների հարցում։ «Մենք շատ բան ենք արել, որպեսզի օգնենք Թուրքիային փախստականների հարցում։ Մենք արդեն 6 մլրդ եվրոյի 90 տոկոսը տրամադրել ենք»,- նշել է նա։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը քննադատել է Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» տրանսսահմանային գործողությունը դատապարտելու համար։ Իր ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը սպառնացել է բացել դեպի Եվրոպա դուռը փախստականների առջեւ, եթե վերջինը գործողությունն անվանի ներխուժում։

Նման սպառնալիքով Էդողանը հանդես է եկել սեպտեմբերի 5-ին՝ ԵՄ-ին կոչ անելով աջակցել Անկարայի մտադրությունները Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման մասին։