ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի մասին գիրք է նվիրել:

Խոսքը Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում» գրքի մասին է:

Հիշեցնենք, որ Կազիմիրովը Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն է եղել, ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազորված ներկայացուցիչը և 1992-1996 թթ. Մինսկի խմբի ռուս համանախագահը: