Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության եւ անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, յուրացման կամ վատնման՝ 7, բնակարանային գողության՝ 5, անձի առեւանգման, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության եւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 եւ սպանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: