Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կողբում ապրող մի տղամարդու տան բակում հայտնաբերել են 51խմ տախտակներ, որոնք պատրաստվել են սոճիից։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տանտերը դրանց ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հայտնել եւ չի ներկայացրել օրինականությունը հաստատող որեւէ փաստաթուղթ։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։