Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.50-ին, Դաշտադեմ գյուղի մի բնակիչ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Մաստեր քարտի» հաշվեհամարից անհայտ պայմաններում հափշտակել են 62.864 դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հափշտակությունը իրականացրել է Թալինի բնակիչ 16-ամյա մի պատանի: Հոկտեմբերի 6-ին երթուղային տրանսպորտի մեջ նա հաղորդում տվողի կնոջ պայուսակից թաքուն վերցրել է «Մաստեր քարտը», տվյալները մուտք արել ինտերնետային օնլայն խաղի համակարգ եւ դրանով գնել խաղային միավորներ:

Տղան հրավիրվել է ոստիկանություն եւ տվել բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: