Թուրքիայի Նուսայբին քաղաքում քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» կողմից հրետակոծության հետեւանքով անատոլիական գործակալության 2 լրագրող է վիրավորվել: Սիրիայի հետ սահմանակից Նուսայբին քաղաքի մոտակայքում թուրք զինվորականները «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողություններ են անցկացնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով A Haber հեռուստաալիքին:

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Սիրիայում մարտական գործողությունների ընթացքում առաջին թուրք զինծառայողի մահվան մասին:

Ռազմական գործողությունների սկզբի մասին Թուրքիան հայտարարել է հոկտեմբերի 9-ին: Գործողությունների նպատակը Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելն է: Անկարայի ծրագրերի համաձայն՝ այդտեղ կարող են վերադառնալ սիրիացի փախստականները: Սիրիական SANA գործակալությունը գործողություններն ագրեսիա է անվանել, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները: