Հայաստանում նախատեսվում է իրականացնել քաղաքացիներին բնակմակերեսով ապահովման 3 ծրագիր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 11-ին ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը։ Ենթադրվում է, որ եթե ընտանիքում կա երկու երեխա, ապա պետությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի այդ ընտանիքին նրանց ձեռք բերելիք բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց միայն այն դեպքում, եթե բնակարանը ձեռք կբերվի Հայաստանի մարզերից մեկում, այլ ոչ թե մայրաքաղաքում։ Միեւնույն ժամանակ,  կախված ընտանիքում երեխաների թվից, այդ օգնությունը կարող է ավելանալ եւ հասնել մոտ 2 մլն դրամի։ «Եթե խոսքը առաջին եւ երկրորդ երեխաների մասին է, ապա փոխառության մնացորդի 5 տոկոսը կմարվի քաղաքներում եւ 10 տոկոսը՝ գյուղական վայրերում։ Երրորդ եւ չորրորդ երեխաների դեպքում մարզերում խոսքը կվերաբերի 50 տոկոսին, իսկ Երեւանում՝ 25 տոկոսին»,- պարզաբանել է Սաղիյանը։

Նշենք, որ համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ի առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել է 16 հազար 111 երեխա, ինչը 0,9 տոկոսքվ քիչ է 2018-ի նույն ժամանակամիջոցի համեմատ։ Միեւնույն ժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում մահացությունն ավելացել է 4,3 տոկոսով (13 հազար 790 մարդ)։ Առաջին կիսամյակում ավելի մեծ թվով երեխաներ ծնվել են Երեւանում՝ 6 հազար 378, ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում՝ 238։