Շվեդիան կպնդի, որ ԵՄ-ը էմբարգո սահմանի Թուրքիային զենք մատակարարելու նկատմամբ Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Այդ որոշումը կայացրել է Շվեդիայի խորհրդարանը, հաղորդում է Reuters-ը:

Արտաքին գործերի նախարար Էն Լինդեն դատապարտել է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելքում:

«Դա խախտում է միջազգային իրավունքը, ապակայունացնում է իրավիճակը եւ կարող է հանգեցնել լուրջ հումանիտար հետեւանքների, այդ թվում՝ քրդերի համար: ՄԱԿ-ի անվտնագության խորհուրդը պետք է անհապաղ զբաղվի այդ հարցով»,-գրել է նա թվիթերյան իր էջում: