Ադրբեջանցիները ոչնչով թուրքերից լավը չեն։ Այս մասին ասել է Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Կարիգիանիսը Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում։

Իր ելույթը նա սկսել է Հիտլերից մեջբերումով. ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը։

«Շատ ժողովուրդներ տեսել են մսագործի դանակը։ Թուրքիան հիմա էլ ակցիա է իրականացնում Սիրիայում։ Ադրբեջանցիները ոչնչով թուրքերից լավը չեն, նրանք եղբայրներ են»,- ասել է Կարիգիանիսը։

Նա հպարտությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի «սեւ ցուցակում» է։ «Առաջին անգամ Արցախում եղել եմ 2012-ին։ Հետդարձի ճանապարհին Կանադա թռչում էի Թուրքիայով։ Ինձ տարան մի կողմ, նայում են դիվանագիտական անձնագրիս, հարցնում, թե ուր եմ գնում։ Պատասխանեցի, որ դա նրանց գործը չէ։ Սկսեցին սպառնալ, որ չեն թողնի։ Իսկ թարգմանիչն ասում է՝ մենք կպարզենք այս շանորդու հարցերը։  Այդ «շանորդին» տարիներ հետո վերադարձել է այստեղ, եւ մենք թույլ չենք տա նրանց դուրս պրծնել։ Մենք այստեղ ենք, մենք ասում ենք։ Եվ հենց հիմա նրանք սպանում են մարդիկ սահմանին։ Բայց մենք խոսում ենք խաղաղության մասին, եւ նրանց չի հաջողվի ստիպել մեզ լռել»,- ասել է Կարիգիանիսը։

Նա բոլորին հրավիրել է  սեպտեմբերի 2-ին Տորոնտո, երբ քաղաքապետարանի շենքի վրա բարձրանում է Արցախի դրոշը։ «Մենք բարձրացնում ենք դրոշն ու ասում՝ ահա Արցախը։ Միացեք մեզ, բարձրացրեք Արցախի դրոշները։ Ուզում եմ տեսնել 20-30 երկիր, որոնք համարձակություն կունենան ասելու Հիտլերին՝ մենք կանք, մենք վերապրել ենք ցեղասպանությունը»,- ամփոփել է նա։