Պակիստանի վարչապետն իր աջակցությունն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ներխուժման հարցում :

Հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետ Իմրան Հանը զանգաահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «աջակցություն եւ սոլիդարություն» հայտնելու համար:

Հանը հայտարարել է, որ «Պակիստանն ամբողջովին հասկանում է Թուրքիայի մտահոգությունն ահաբեկչության կապակցությամբ, եւ սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց բախվում է Թուրքիան, քանի որ վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվել է 40 000 մարդ»: Նրա խոսքով՝ ինքն աղոթում է, որ «անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունն ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն ամրապնդելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը պսակվեն հաջողությամբ»:

Էրդողանը այցը Պակիստան կկայանա հոկտեմբերի վերջին: