Սիրիայի հարավում ահաբեկիչները երկու ռումբ են պայթեցրել 20 րոպե տարբերությամբ ՌԴ ռազմական ոստիկանության պարեկային ծառայության երթուղու շրջանում, ռուս զինվորականներից ոչ ոք չի տուժել, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՍԱՀ-ում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բակինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10.25-ին ռուսական ռազմական ոստիկանության պարեկային ծառայության երթուղու տարածքում՝ Սիրիայի հարավային Դերյա նահանգում՝ բնակելի Անխուլ շրջանից 700 մետր արեւմուտքում, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Ռուս զինծառայողների շրջանում տուժածներ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

20 րոպե անց պայթյունի վայր են ժամանել անվտանգության սիրիական մարմինների ստորաբաժանումները: Այդ ժամանակ եւս մեկ պայթուցիկ սարք է պայթեցվել: Պայթյունների հետեւանքով վնասվել է անվտանգության սիրիական մարմինների ավտոմեքենան, թեթեւ վնասվածքներ են ստացել երկու սիրիացի աշխատակիցներ: