Հոնկոնգի մետրոյի կայարաններից Կոուլուն Տոնգ կայարան են նետել դյուրավառ խառնուրդով շշեր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքի կառավարությանը:

Նշվում է, որ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն հարձակման հետեւանքով մետրոյի կայարանը մեծապես վնասվել է:

«Ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացնում է անմիջապես դադարեցնել անօրինական գործողությունները: Մենք դատապարտում ենք բռնության բոլոր գործողությունները, եւ մանրակրկիտ քննություն կանցկացնենք»,- նշված է կառավարության հայտարարության մեջ: