Սիրիայի սահմանամերձ Ռաս էլ Այն քաղաքում արյունահեղ մարտեր են մղվում. քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» վիճարկում են Թուրքիայի պնդումը քաղաքն իր վերահսկողության տակ վերցնելու մասին, հայտնում է BBC-ն: 

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Սիրիայում իր կարեւորագույն թիրախներից մեկը՝ Ռաս էլ Այն քաղաքն իր վերահսկողության տակ վերցնելու մասին: Թուրքիան նաեւ հերքել էր Պենտագոնի պնդումը թուրքական դիրքերից ամերիկյան զորքերին գնդակոծելու մասին:

Հեռուստաալիքը նշում է, որ Սիրիա Թուրքիայի ներխուժման հետեւանքով զոհվել է առնվազն 30 քաղաքացի, տեղահանվել է 200 հազարից ավելի մարդ: