Հմայիչ տաքսա Խարլսոն գրավել է համացանցի համակրանքը շնորհիվ իր հազվագյոտ տաղանդի՝ նա կարողանում է բավական երկար գլխին պահել այնպիսի առարկաներ, ինչպիսին են, օրինակ, բաժակը, խաղալիքը եւ նույնիսկ ավոկադոն, հայտնում է Fox News-ը։

Շան 30-ամյա տերը՝ Փոլ Լեւերին, ապշել է՝ իր շան մոտ այդքան զարմանալի տաղանդ հայտնաբերելով։

Մի անգամ նա կատակով Խարլսոյի գլխի ծվծվան խաղալիք է դրել եւ հասկացել է, որ շանը հաջողվում է պահել այն։

Դրանից հետո տաքսան վայելում է Instagram-ի տասնյակ հազարավոր օգտատերերի համակրանքը։

Փոլը պատմել է, որ կենդանին իր տանը հայտնվել է հինգ տարի առաջ եւ միանգամից դարձել է իր սիրելին։ Իր ընկերուհու հետ սոցցանցում էջ բացելով՝ նա ցանկացել է զվարճացնել եւ զարմացնել իր ընկերներին ու մտերիմներին, սակայն  շուտով Խարլսոյի էջին են բաժանորդագրվել ողջ աշխարհից տասնյակ հազարավոր մարդիկ։