Պատերազմ ցանկացողը թուրքական պետությունն է։ Թուրքական պետությունը 96 տարի քրդական հողերի վրա պետական ահաբեկչություն է իրականացնում։ Այս մասին քրդական SterkTV–ի հետ զրույցում հայտարարել է PKK–ի առաջնորդներից, «Ժողովրդի պաշտպանության կենտրոնի»–ի հրամանատար Մուրադ Քարայըլանը։

Մուրադ քարայըլանը պնդել է, թե ցեղասպան եւ գաղութարար թուրքական պետությունը ամեն առիթ օգտագործում է  քրդերի համար ծուղակներ պատրաստելու համար։ «Թուրքական պետությունը 96 տարի քրդական հողերի վրա պետական ահաբեկչություն է իրականացնում։ Ահաբեկիչը մենք չենք, ահաբեկիչը հենց Թուրքիան է։ Մենք թուրքական պետության ահաբեկչության դեմ ենք պայքարում։ Ժամանակին Թուրքիան ճնշում գործադրեց ԱՄՆ–ի եւ Եվրոպայի վրա եւ մեզ ներառեցին ահաբեկչական կառույցների ցանկում։

Եվրոպական մի շարք դատարաններ որոշում կայացնելու ժամանակ շեշտել են, որ PKK–ն ահաբեկչական կառույց չէ»,–նշել է Մուրադ Քարայըլանը շեշտելով, թե դեռ անհասականալի է, թե ամերիկյան զինված ուժերը Թրամփի՞, թե՞ ամերիկյան իշխանությունների պահանջով հեռացան քրդաբնակ շրջաններից եւ թույլ տվեցին Թուրքիային հարձակվել։