ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանի Դաշնությունում երկրի դեսպանի պաշտոնում կառաջադրի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանի թեկնածությունը, հայտնում է Reuters-ը։

Եթե Սալիվանի թեկնածությունը հավանության արժանանա Սենատում, նա կդառնա ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետը Ռուսաստանում՝ երկրի ղեկավարի պաշտոնում Թրամփի համար դժվար ժամանակաշրջանում, երբ կա իմփիչմենթի սպառնալիքի հարց՝ կապված նրա քաղաքական մրցակից Ջո Բայդենի դեմ հետաքննություն սկսելու համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու կասկածների հետ, գրում է գործակալությունը։

Օգոստոսին Թրամփը հայտարարել էր, թե Սալիվանի թեկնածությունը դիտարկում է դեսպանորդի պաշտոնի համար։ ՆԱ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածությունը դիտարկում էր նաեւ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում, որը զբաղեցրեց Ռոբերտ Օ՛Բրայենը։