Սեւծովյան նավատորմն իր վրա է վերցրել այսօր Սեւ ծովի հարավային ջրերը մտած ամերիկյան ՌԾՈՒ կործանիչ Porter նավի ուղեկցումը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ ՌԾՈՒ նավի գործողությունների անմիջական վերահսկողությունը Սեւ ծովում իրականացնում են «Ծովակալ Էսսեն» ռազմական պարեկային նավը, «Վիշնի Վոլոչեկ» եւ «Օրեխովո-Զուեւո» փոքր հրթիռային նավերը»,- ասել են ռազմական հաստատությունում։

Ամերիկյան Porter կործանիչը Սեւ ծով էր մտել այս տարվա օգոստոսի 8-ին։ Այն ժամանակ դրա ուղեկցումն իրականացնում էր Սեւծովյան նավատորմի «Սմետլիվի» պարեկային նավը։