Էջմիածնում ոստիկանները մեքենայի բեռնախցիկից զենք են հայտնաբերել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Հոկտեբերի 11-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակում, ստուգման նպատակով կանգնեցրել են Բյուրական գյուղի 28-ամյա բնակչի վարած «ԲՄՎ» ավտոմեքենան։ Բեռնախցիկի զննման ընթացքում վարորդը ներկայացրել է «Իժ-40» մոդելի, գործարանային համարով օդամղիչ ատրճանակ և հայտնել, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապիկին։

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: