Հոկտեմբերի 13-ին, ժամը 03:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 04:27-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա: