Թունիսում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. պայքարն ընթանում է մեդիամագնատ Նաբիլ Քարուիի եւ կենսաթոշակային իրավունքի ոլորտում պրոֆեսոր Քաիս Սայեդի միջեւ, հաղորդում է Reuters-ը:

Թունիսի նախագահի թեկնածուներից առաջինը՝ մեդիամագնատ Նաբիլ Քարուին, ազատ է արձակվել միայն չորեքշաբթի՝ անցկացնելով նախընտրական քարոզարշավի մեծ մասը ճաղերից այն կողմ՝ սպասելով դատավճռին: Քարուին մեղադրվում է կոռուպցիայի մեջ, սակայն հերքում է իր մեղքը:

Երկրորդ թեկնածուն՝ պրոֆեսոր Քաիս Սայեդը, գումար գրեթե չի ծախսել նախընտրական քարոզարշավի համար, սակայն նշանակալի աջակցություն է վայելում երկրում: Նա հայտնի է որպես համեստ եւ սկզբունքային անձ, սակայն օպոնենտները քննադատում են նրան պահպանողական հայացքների համար:

Սեպտեմբերին կայացած առաջին փուլի արդյունքում մեդիամագնատ Նաբիլ Քարուին հավաքել է ձայների 18.4 տոկոսը, իսկ պրոֆեսոր Սայեդը՝ 15.6 տոկոսը: