Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է 22-ամյա լեհ կնոջն ազատելու մասին, որին առեւանգել էին իր երեք հայրենակիցները Նիդերլանդներում, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ իրավապահներն ավտոմեքենայից ազատել են կնոջը Վիրսեն քաղաքի մերձակայքում:

Առեւանգողներից առնվազն մեկը զինված էր, երբ կնոջը ստիպել են նստել մեքենան:

Նշվում է, որ առեւանգված կնոջ փրկարարական գործողություններն անցել են Նիդերլանդների ոստիկանության հետ համագործակցության շրջանակում: Գործողությունների ընթացքում կասկածյալներից երկուսը ստացել են թեթեւ վնասվածքներ, իսկ երրորդն ավելի ուշ է ձերբակալվել:

Կասկածյալների անունները դեռ չեն հրապարակվում: Հայտնի է միայն նրանց տարիքը՝ 26, 27 եւ 32 տարեկան: