Մի քանի տարի առաջ Ստրասբուրգում, ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը, Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մի քանի տարի առաջ, Ստրասբուրգում, ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը, Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ: Վերցրեց եւ սառը հայացքով սկսեց թերթել: Ու այսօր պատմությունը կրկնվում է: Նույն աչքերը, որոնց առանց ցավի եւ ցասումի նայել հնարավոր չէ»,- նշել է նա: