Մեծ Բրիտանիայում երկամյա աղջիկը հայտնվել է արտաքսման վտանգի տակ՝ չնայած նույնիսկ այն փաստին, որ նրա ծնողները եւ անգամ տատիկներն ու պապիկներն ունեն Բրիտանիայի քաղաքացիություն, գրում է Mirror-ը:

Լինդսի Դաթոնը պայքարում է, որ նրա դուստր Լյուսին մնա Մեծ Բրիտանիայում այն բանից հետո, երբ Ներքին գործերի նախարարությունը 14 օր է տվել երեխային երկիրը լքելու համար:

Փոքրիկ Լյուսիի մուտքի արտոնագրի ժամկետը լրացել է դեռեւս փետրվարին, եւ ըստ օրենքի՝ նա չի կարող մեխանիկորեն ստանալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, քանի որ նրա ծնողները ծնվել են արտերկրում:

Այժմ աղջկա մայրը, որը ծնունդով ՀԱՀ-ից է, սկսել է 3000 ֆունտ հավաքագրելու արշավ բողոքարկման դիմում ներկայացնելու համար: