Ուրբաթ Վաշինգտոնում անցկացված կլիմայական ակտիվիստների բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է հոլիվուդյան կինոաստղ Ջեյն Ֆոնդան, գրում է The New York Times-ը:

«Օսկար»-ի 81-ամյա մրցանակակիրը 16 ակտիվիստներից էր, որոնք մեղադրվել են Կոնգրեսի շենքի՝ Կապիտոլիումի մոտ չարտոնված հանրահավաք անցկացնելու մեջ:

Ֆոնդան ձերբակալվել է տեղական ժամանակով 11:50-ին հանրահավաքում ելույթ ունենալուց հետո: Ավելի ուշ դերասանուհին խոստովանական ցուցմունք է տվել եւ ազատ արձակվել: