Անկախ քաղաքական գործիչ, պահպանողական, սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Քաիս Սայիդը հաղթում է Թունիսի նախագահական ընտրություններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Թունիսի Mosaiqe FM ռադիոկայանին:

Ռադիոկայանի տվյալներով՝ Սայիդը հավաքել է ձայների ավելի քան 72 տոկոսը: Երկրորդ փուլում նրա մրցակիցը՝ մեդիամագնատ եւ «Քալբ Թունիս» (Թունիսի սիրտ) կուսակցության առաջնորդ Նաբիլ ալ Քարուին հավաքում է ընտրողների ձայների շուրջ 27.5 տոկոսը:

Հաղորդվում է նաեւ, որ քվեարկությանը մասնակցել է Թունիսի՝ ընտրելու իրավունք ունեցող շուրջ 7 միլիոն քաղաքացիների 60 տոկոսը: