Նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։

WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,57 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 54,39 դոլար։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերին մատակարարմամբ, նվազել են 0,50 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 60,21 դոլար։