YouTube-ի պատմության մեջ առաջին անգամ մեկնաբանությունը միլիոն լայք է հավաքել: Այս մասին հայտարարել է օգտատերերից մեկը՝ Սեթ Էվերմանը, հաղորդում է Lenta-ն: 

Նա հումորային մեկնաբանություն է թողել Բիլի Այլիշի Bad Guy երգի տակ՝ գրելով, որ ինքը «ճաղատ տղա է» (I'm the bald guy): Ռեկորդ սահմանելու համար 5 ամիս է պահանջվել:

Այժմ լայքերի քանակը գերազանցում է 1,1 միլիոնը:

Ապրիլին Էվերմանը ծաղրել է Bad Guy երգը: Որպես երաժշտական գործիք նա օգտագործել է սինթեզատոր, ինչպես նաեւ թավա, խոզանակ, բարձ, օդափոխիչ եւ հին խաղային համակարգ: