Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը բիզնես համաժողովում հայտարարեց, որ օտար եւ իշխանական գործարարներ չկան, ինչը մեսիջ է քաղաքական ու տնտեսական դաշտի խաղացողներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Ենթադրում եմ, որ անհանդուրժողական մթնոլորտը երկար չի կարող ուղեկցել քաղաքական դաշտին, պետք է գտնել լուծումներ, որոնցից մեկը մեսիջով վարչապետը հայտարարեց: Այդ անհանդուրժողական մթնոլորտը մեկ օրում չի ստեղծվել, դա երկար տարիներ ճնշումների, ընտրակեղծիքների, տոտալ ունեզրկման, քաղաքացիների քաղաքական հետապնդման արդյունքում ստեղծված վիճակ է, որը հեղափոխությամբ դուրս հորդեց, բայց որը դեռ չի ավարտվել, կարծես թե վերբալ ագրեսիան դեռ պահպանվում է, հատկապես սոցցանցերում:

Վարչապետը մեսիջ ուղարկեց ներքաղաքական դաշտի խաղացողներին, որ նոր շրջափուլ պետք է սկսել՝ նոր խաղի կանոններով»,-հայտարարեց Բագրատյանը:

Նա նաեւ հավելեց, որ հիմա խնդիրն այն է, թե արդյոք արտերկրում գտնվող մեր գործարարները պատրաստ են նոր շրջափուլ սկսել: