Առաջին ցույցերն ու հանրահավաքները Կատալոնիայում սկսվել են երկուշաբթի անջատողական շարժման ղեկավարների հանդեպ դատավճռի կայացումից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով 24 Horas-ին։

Շրջանի անկախության կողմնակիցները դուրս են եկել Բարսելոնայի, Տարագոնայի, Ժիրոնայի եւ այլ քաղաքների փողոցներ։ Ցույցերի որոշ մասնակիցներ փակում են փողոցները։ Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու կողմնակից կազմակերպությունները կոչ են անում ինքնավար մարզի բնակիչներին դուրս գալ փողոցներ՝ ի նշան բողոքի։

Շրջանում անկարգությունների ռիսկի պատճառով Իսպանիայի ՆԳՆ-ն ավելացրել է իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությունը։

Իսպանիայի Գերագույն դատարանը երկուշաբթի կատալոնցի քաղաքական գործիչներին դատապարտել է 13 տարվա բանտարկության։ Գործով անցնող որոշ քաղաքական գործիչներ մեղավոր են ճանաչվել խռովության սադրումների եւ մսխումների մեջ։ Առավելագույն պատժաժամկետ ստացավ ինքնավար մարզի կառավարության նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասը։